«ՉԻ»-ին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ` օրերս Հայաստան է վերադարձել Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը:
Նա վերստին հավատարմության երդում է տվել ՀՀ իշխանություններին, որից հետո նորից նշանակվել է Արաբկիրի ՀՀԿ կառույցի ղեկավար: Հիշեցնենք, որ Արաբկիրում թաղապետ չընտրվելուց հետո Շահինյանը որոշ ժամանակով աշխատանքի անցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ` օգնականի կարգավիճակով: Այնուհետև նա Մոսկվայում այլ աշխատանք գտավ ու ՀՀ իշխանություններից սրտնեղած գնաց Հայաստանից: Արջևում ընտրություններ են, և Սերժ Սարգսյանը նորից հետ է հավաքագրում իր ընտրակեղծարարներին: