Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Ռոման Բերեզովսկին հանդիպումից հետո կայացած «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման եթերում նշել են, որ Եվրո-2012-ի ընտրական փուլի Հայաստան-Սլովակիա խաղի ընթմիջման ժամանակ Վարդան Մինասյանը հավաքականի տղաներին հորդորել էհետ չքաշվել և շարունակել ակտիվ հարձակվողական ֆուտբոլ խաղալ:
Մովսիսյանի խոսքով՝ Մինասյանը նշել է, որ 1:1 հաշիվը չի արտացոլում առաջին խաղակեսին խաղադաշտում տեղի ունեցածը և Հայաստանը հավաքականը կարող է հաղթանակ տոնել:
«Նա ասաց՝ երկրորդ խաղակեսին կարող եք խփել և բաց չթողնել: Այդպես էլ եղավ», – ասել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: