Հոկեյի Ազգային Լիգայի առաջնության «Ատլանտա Թրեշերզ» – «Վաշինգթոն Կեպիտալզ» խաղի ժամանակ Չեխիայի հավակաքանի և «Ատլանտայի» դարպասապահ Օնջեյ Պավելեցը կորցրել է գիտակցությունն ու ընկել սառցադաշտին: Դա տեղի է ունեցել հանդիպման 3-րդ րոպեին, երբ թիմերը հանգստանում էին գովազդային ընդմիջման ժամանակ: 23-ամյա Պավելեցին արագ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ուշքի է եկել:
Նախնական հետազոտությունները Պավելեցի առողջության հետ կապված լուրջ խնդիրներ չեն բացահայտել, սակայն հոկեյիստն առայժմ մնալու է հիվանդանոցում լրցուցիչ հետազոտության ենթարկվելու համար: