Հոկտեմբերի 16-ից նոյեմբերի 7-ը Երևանի Սիրահարների այգում կազմակերպվելու է հայկական ֆիլմերի և հայկական մուլտֆիլմերի ցուցադրություն:
Կներկայացվեն Համո Բեկնազարյանի «Նամուսը», Արման Մանարյանի «Կարինե»-ն, Յուրի Երզնկյանի և Լաերտ Վաղարշյանի «Առաջին սիրո երգը», Կիմ Արզումանյանի «Սայաթ-Նովա»-ն, Գրիգոր Մելիք-Ավագյանի «Բաղդասարը բաժանվում է կնոջից», նաև կլինի կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր` «Տժվժիկը», «Ոսկե ցլիկը», «01-99»-ը, «Շրթներկ համար 4»-ը, ինչպես նաև Մուլտկլիպներ: