Հոկտեմբերի 7-ին «Արմենիա» ՀԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ մասում հրազենային վնասվածքով` Էստոնական փողոցի 12 շենքի դիմաց գտնվող ավտոտնակի մոտից բժկական կենտրոն է տեղափոխվել 53-ամյա Ալբերտ Գևինյանը:
Ըստ բժշկի տեղեկանքի` Ա. Գևինյանն ի վիճակի չէր հաղորդում տալու:
Էստոնական փողոցի 12 շենքի` Ա. Գեվինյանին պատկանող ավտոտնակի մոտ, քարերի տակից հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փափուշտով և 9 մմ տրամաչափի կրակված 1 պարկուճով:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Նույն օրը, ժամը 18.00-ին, Ա. Գեվինյանը «Արմենիա» ՀԲԿ-ում, գիտակցության չգալով, մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հայտնում է Ոստիկանությունը: