Ամերիկյան հայտնի սոուլ-մեներգիչ և երգահան Սոլոմոն Բյորքը մահացել է Հոլանդիայում, հայտնում է Sky News-ը:
Everybody Needs Somebody to Love հանրահայտ երգի հեղինակը 70 տարեկան էր:
Բերքը մահացել է Ամստերդամի օդանավակայանում: Նա այստեղ էր ժամանել Լոս-Անջելեսից, որպեսզի երեքշաբթի մասնակցի Ամստերդամի ակումբներից մեկում կայանալիք համերգին:
Atlantic Records-ի հայտնի պրոդյուսեր Ջերի Վեքսլերը Բյորքին անվանել էր բոլոր ժամանակների լավագույն սոուլ ոճի կատարող: 2003թ. երգիչն արժանացել էր «Գրեմմի» մրցանակի: