Վերջին ժամանակաշրջանում լուրեր են շրջանառվում, որ ներկայումս հեռարձակվող հեռուստաընկերությունների մրցույթ է անցկացվելու և դրանցից 4-ը զրկվելու են եթեր հեռարձակվելու հնարավորությունից:
ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանին և երկու դաշնակցական թերթերի խմբագիրներին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց, թե հնարավոր է արդյոք, որ դաշնակների քարոզչամեքենա համարվող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը փակվի:
«Որևէ լրատվական միջոցի փակմանը` առարկայական պատճառներով, քաղաքական պատճառներով, մենք սկզբունքորեն դեմ ենք: Հիմա մանրամասնություններին տեղյակ չենք, բայց ցանկալի կլինի, որ հասարակության բոլոր դրսևորումները լուսաբանվեն»,- ասաց Լոս Անջելեսի «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Աբո Պողիկյանը:
Սպարտակ Սեյրանյանը, իր հերթին, հավաստիացրեց, որ «Երկիր Մեդիան» չի փակվելու, քանի որ լինելու է մրցույթ, իսկ իրենք այսօր այնպիսի ծառայություններ են մատուցում, որոնցից, դաշնակցական գործչի կարծիքով, հազիվ թե ցանկանան հրաժարվել: