Home / Армения / Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը կայցելի Վրաստան

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը կայցելի Վրաստան

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հոկտեմբերի 14-ին 3-օրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստան: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:

Այցի շրջանակներում նախատեսված են Մամեդյարովի հանդիպումները Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ, ինչպես նաև բարձր մակարդակով մի շարք հանդիպումներ, հայտնում է Georgia Online-ը: