Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը տարբեր տեսակետ ունեն Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, թեև երկուսն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ են: Այս մասին 1news.az-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Ատլանտյան խորհրդի Եվրասիայի էներգետիկ կենտրոնի տնօրենի տեղակալ Ալեքսանդրոս Պետերսոնը:
Նրա խոսքով` Միացյալ Նահանգները կցանկանային հասնել խնդրի շուտափույթ լուծմանը, ինչի շնորհիվ ողջ Հարավային Կովկասը կվերականգնվեր ու կշարունակեր զարգացում ապրել:
«Եթե ոչ ստատուս-քվո, ապա Ռուսաստանի համար ամենահարմար տարբերակն այն կլինի, երբ հարցի կարգավորումն ընթանա Մոսկվայի ղեկավարության ներքո` խնդրի տարածքում ռուսական ուժերի միջոցով խաղաղության պահպանման շրջանակներում»,- ասել է Պետորսոնը:
Պետերսոնի խոսքով` Երևանն ու Բաքուն այս հարցում նախաձեռնությունը պետք է իրենց վրա վերցնեն, քանի որ Միացյալ Նահանգներն ու Մինսկի խմբի համանախագահներն արդեն իսկ զգում են, որ սպառել են իրենց: