«Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» անդամները Բաքվում բողոքի ակցիա են անցկացնում «Դաշնակցություն» կուսակցության այցի դեմ:
Ինչպես հաղորդում է 1news.az-ը, բողոքի ակցիան անցկացվում է բիզնես-կենտրոնի շենքի դիմաց, որտեղ ընթանում է Սոցիալիստական ինտերնացիոնալի նիստը:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Ո՛չ արյունախում դաշնակներին», «Դաշնակները պետք է պատասխան տան իրենց հանցանքների համար», «Ամոթ նրանց, ովքեր հայերին Բաքու են հրավիրել» կարգախոսները:
Ակցիայի մի քանի մասնակիցներ ձերբակալվել են: