Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին կազմակերպությունը
ստիպված է լինելու ընդունել ԵԱՀԿ Մինսկի Խմբի անարդյունավետությունը և հայտարարել,
թե որ կողմ է խոչընդոտում հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտարարել
ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:
Նրա կածիքով` Ադրբեջանը պետք է հետևություններ
անի խաղաղ ջանքերի անարդյունավետությունից և խնդրի լուծումը փնտրի` հիմնվելով
ներքին հնարավորությունների վրա, այդ թվում` ուժային:
«Կարծում եմ` երբ գոյություն ունի բանակ, և դրա պաշտպանունակության
վրա ծախսվում է 2 մլրդ դոլար, դա չի արվում շքերթների համար… Եթե բանակը չպիտի օգտագործվի սեփական տարածքներն ազատագրելու համար, ապա պարզ չէ, էլ ինչի համար է այն պետք», – Մուսաբեկովի խոսքերն է մեջբերում «Вестник Кавказа» կայքը: