Ֆրիդրիխ Նաումանի անվան հանուն ազատության հիմնադրամը (FNF) Ծաղկաձորում կազմակերպել էր «Աջակցություն ազատական օրակարգին. Տնտեսական ազատություն և սոցիալական պատասխանատվություն» անունը կրող սեմինար:
Սեմինարին մասնակցում էին երիտասարդներ ՀՀՇ կուսակցության երիտասարդական թևից, ՀԻՄԱ նախաձեռնությունից, «People in Need» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղից, ինչպես նաև անկուսակցական այլ երիտասարդներ:
Սեմինարի ընթացքում մի շարք քննարկումներ տեղի ունեցան` տնտեսական ազատություններ, սեփականության իրավունքը որպես ազատականության հիմնադրույթ, պայքար պատասխանատվության համար թեմաներով:
Մասնակիցները ծավալուն քննարկում կազմակերպեցին նաև «Ազատականությունը 21-րդ դարում» թեմայով, որի ընթացքում խոսեցին Եվրոպայում և ամբողջ աշխարհում արդի ազատական մարտահրավերների, քաղաքական հաղորդակցության նոր միջոցների մասին, ինչպես նաև անդրադարձան «Ազատականները և սոցիալական պատասխանատվությունը» Հայաստանում թեմաներով: