Home / Հայաստան / Ծանրորդ Յուրի Վարդանյանի «Լեքսուսը» բախվել է տրակտորի

Ծանրորդ Յուրի Վարդանյանի «Լեքսուսը» բախվել է տրակտորի

Հոկտեմբերի 8-ին ժամը 21.00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին է եղել հայտնի ծանրորդ Յուրի Վարդանյանը, բախվել է «ԿԻՕ-6 K-701» մակնիշի տրակտորին, ինչի հետևանքով Յուրի Վարդանյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Աշտարակ քաղաքի հիվանդանոց, այնուհետև` Երևան: Այս մասին հայտնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը: