Business Software Alliance կազմակերպության զեկույցի համաձայն` աշխարհում բոլոր համակարգիչների 43%-ն աշխատում են անօրինական ծրագրային ապահովմամբ:
2009թ. տվյալներով` չարտոնագրված ծրագրերն ամենից մեծ տարածում են գտել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում` 64%:
Այդ ցուցանիշով առաջին տեղը զբաղեցնում է Վրաստանը, որտեղ չարտոնագրված ծրագրերով գործող համակարգիչները կազմում են 95%:
Վրաստանին հետևում են Զիմբաբվեն, Բանգլադեշը, Մոլդովան, Հայաստանը և Ադրբեջանը: Հայաստանում նման ծրագրերի օգտագործումը կազմում է 90%-ից ավելի:
Microsoft ընկերության վրաստանյան ներկայացուցչությունը հետազոտություն է անցկացրել և պարզել, որ Վրաստանում այդ ընկերությունը տարեկան կորցնում է 150 միլիոն դոլար: