Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ Սլովակիայի նկատմամբ տարած վերջին հաղթանակը կեղծ տեղեկությունների առիթ է հանդիսացել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:
Ըստ Մինասյանի՝ այսօր Երևանում պտտվող լուրերն այն մասին, որ Հայաստան-Անդորրա վաղվա հանդիպման տոմսերը սպառվել են չեն համապատասխանում իրականությանը:
«Իրականում վաճառվել է 650 տոմս, և վաղը երկրպագուները կարող են հանգիստ ձեռք բերել դրանք վաճառքի կետերից: Մենք հորդորում ենք բոլորին գալ ստադիոն և աջակցել Հայաստանի ազգային հավաքականին», – նշել է Մինասյանը: