Home / Հայաստան / Շևարդնաձեն զգուշացնում է Վրաստանի ու Աֆղանստանի միջև պատերազմի մասին

Շևարդնաձեն զգուշացնում է Վրաստանի ու Աֆղանստանի միջև պատերազմի մասին

Եվրոպան ու ՆԱՏՕ-ն համոզվել են, որ Ռուսաստանի հետ պետք է միայն բարիդրացիական հարաբերություններ ունենալ: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն, հաղորդում է Взгляд-ը:

Քաղաքական գործչի կարծիքով` այսօր Ռուսաստանը մեծ դեր ունի համաշխարհային ասպարեզում, նրա կարծիքի հետ հաշվի են նստում մի շարք եվրոպական երկրներ: «Թե Եվրոպային, թե ՆԱՏՕ-ին, թե Վրաստանին անհրաժեշտ է Ռուսաստանի հետ հարաբերություններ ձևավորել»,- ասել է նախկին նախագահը:

Շևարդնաձեն նշել է նաև, որ Վրաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Աֆղանստանից, ինչպես նաև հրաժարվի հանրապետության տարածքով ռազմական նշանակություն ունեցող բեռների տեղափոխման հնարավորությունից: «Սա փաստացի պատերազմ կլինի Աֆղանստանի հետ»,- ասել է Շևարդնաձեն: