Աշնանային
նստաշրջանի ընթացքում Վրաստանի խորհրդարանը մտադիր է քննարկել շենքերի պատերին
առկա Խորհրդային Միության խորհրդանիշների վերացման հարցը:
Նման
նախաձեռնությամբ հանդես է եկել «Ազատության խարթիան», իսկ նախապատրաստական
աշխատանքներն իրականացնում է «Ուժեղ Վրաստան» կուսակցության նախագահ Գիյա
Թորթլաձեն:
Վերացման
ենթակա են ԽՍՀՄ զինանշանը, մուրճ ու մանգաղի պատկերները: