Նոբելյան հանձնաժողովն այսօր հայտարարել է տնտեսագիտության բնագավառում հաղթողների անունները:
2010 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել գիտնականներ Փիթեր Դայմոնդն ու Դեյլ Մորտենսոնը Միացյալ Նահանգներից և ՔրիստոֆերՊիսարիդեսին Լոնդոնյան տնտեսագիտության համալսարանից:
Մրցանակը շնորհվել է «շփման» որոնողական մեթոդով շուկայի հետազոտության համար:
Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքում նշված է, որ երեք մրցանակակիրների հետազոտությունները թույլ են տալիս պատասխանել մի շարք կարևոր հարցերի, այդ թվում` թե ինչու է մարդկանց մեծ մասը շարունակում գործազուրկ մնալ, եթե շուկայում թափուր աշխատատեղեր կան կամ տնտեսության կառավարումը ինչպես է ազդում գործազրկության վրա: