ՀՀ ֆինանսների նախարարությունը 2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում տրամադրել է 13 շահումով խաղի և 3 խաղատան կազմակերպման լիցենզիա, միևնույն ժամանակ 18 շահումով խաղի և 5 խաղատան կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել:
Ընթացիկ տարվա ինը ամիսների տվյալներով` շահումով խաղի, խաղատան և վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք` համապատասխանաբար 12 մլն 400 հազ., 15 մլն 900 հազ. և 700 հազ. դրամի չափով:
01.01.2010-01.10.2010թթ. ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 485 մլն դրամի չափով պետական տուրք, որից 285 մլն դրամը` շահումով խաղերի, 200 մլն դրամը` խաղատների գծով:
2010թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 92 շահումով խաղի, 10 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ: