Ամերիկյան Google ընկերությունն արհեստական ինտելեկտով ավտոմեքենա է ստեղծել, որը կարող է շարժվել առանց վարորդի միջամտության, գրում է CyberSecurity-ն:
Նմանատիպ 7 մեքենաներ արդեն 1,5 հազար կիլոմետր տարածություն են անցել առանց վարորդի: Փորձարկումներն իրականացվել են հիմնականում Սան-Ֆրանցիսկո քաղաքում, որտեղ ռոբոտ-մեքենան ընթացել է ամենածանրաբեռնված երթուղիներով:
Մեքենայի տեխնոլոգիայի հիմքում հատուկ համակարգչային ծրագիր է, որը տեղադրվում է սովորական ավտոմեքենայի մեջ: Այս ծրագիրն է ղեկավարում մեքենայի ընթացքը, վերահսկում է ճանապարհային իրավիճակն ու անցորդների շարժումը: Առայժմ նոր տեխնոլոգիայով ստեղծված մեքենան ենթադրում է վարորդի ներկայությունը, ով հսկում է ռոբոտ-մեքենայի գործողությունները: Անհրաժեշտության դեպքում վարորդը կարող է միջամտել և ինքը վարել մեքենան: