2010թ. հոկտեմբերի 13-15-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագրի շրջանակում անցկացվելու է «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրով նախատեսված հոկտեմբերյան ամենամյա 5-րդ բաց հավաքը` հասարակական փորձաքննությունը:
Հավաքին մասնակցում են Թբիլիսիի Սայաթ-Նովայի անվան թիվ 98 և AIA–GESS դպրոցների 10-12-րդ դասարանցիները (20 սովորող) և 10 ուսուցիչներ: Հավաքի շրջանակում մասնակիցները համատեղ մշակում են հայ-վրացական կրթական համագործակցության նախագիծ, կներկայացնեն համատեղ ստեղծած կրթական կայքը:
Հոկտեմբերի 15-ին կրթահամալիրում կազմակերպվելու է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի կրթության նախարարի ղեկավարած պաշտոնական պատվիրակության ընդունելություն: