Երկու ադրբեջանցիներ ծեծի են ենթարկել իրենց հայ ընկերոջը, որից հետո նրա վրա բենզին են լցրել և այրել:
Կիրովի շրջանի դատախազ Միխայիլ Ֆոմենկոյի խոսքով` 33-ամյա հայը պատահական է ծանոթացել իր հասակակից ադրբեջանցիների հետ:
Ադրբեջանցիները նրան են մոտեցել և ծխախոտ են խնդրել, ինչից հետո առաջարկել են միասին գարեջուր ըմպել: Հայը համաձայնվել է: Պատահական «ընկերները» որոշել են ժամանակ անցկացնել Վոլգայի ափին: Երբ ալկոհոլային խմիչքը վերջացել է, տղաները որոշել են հրաժեշտ տալ միմյանց, սակայն հանկարծակի վեճ է բռնկվել, որը վերաճել է ծեծկռտուքի, հաղորդում է Волгинформ-ը:
«Այժմ հանցագործներն անգամ չեն հիշում, թե ինչի պատճառով են սկսել վիճել, այդուհանդերձ վեճը ողբերգական ելք է ունեցել: 30-ամյա տղամարդիկ նախ դաժանորեն ծեծել են հային, այնուհետ նրա վրա բեզին են լցրել և այրել»,- ասել է դատախազը:
Երբ պատահական անցորդները հայտնաբերել են հայի կիսաայրված մարմինը, նա դեռ ողջ է եղել, սակայն ավելի ուշ մահացել է: Այս պահին հանցագործները ձերբակալված են: Նրանց 12 տարվա ազատազրկում է սպառնում: