ԵՄ ինտեգրման հարցերով Թուրքիայի պետնախարար և գլխավոր բանակցող Էղեմեն Բաղիշը Գերմանիայում բնակվող ավելի քան 2,5 միլիոն թուրքերին կոչ է արել գերմաներեն սովորել և ինտեգրվել գերմանական հասարակությանը` հանդարտեցնելու համար երկրում ահագնացող զայրույթը, որն ուղղված է ներգաղթյալների դեմ:
«Խնդրում են իմ բոլոր թուրք համերկրացիներին, ովքեր տեղափոխվել են Գերմանիա, և թուրքական ծագում ունեցող գերմանացիներին` գերմաներեն սովորել, ինչպես նաև ընդունել այդ երկրի սովորույթներն ու ավանդույթները», – Bild թերթին տված հարցազրույցում ասել է Բաղիշը: