Չիկագոյի 27-ամյա բնակիչ Ջիմ Մաքոյը շտապօգնության մեքենա է գողացել, որի ներսում երկու բժիշկ է եղել և հիվանդը: Այս մասին գրում է Chicago Sun-Times թերթը:
Մաքոյը նկատել է շտապօգնության կայանված մեքենան, որում բժիշկները օգնություն էին ցույց տալիս հիվանդին: Մաքոյը կարծել է, թե հիվանդը իր բարեկամն է: Մտածելով, որ նրան շտապ անհրաժեշտ է հիվանդանոց տեղափոխել, նա մեքենա է նստել և տեղից շարժվել է:
Մաքոյին ընդամենը մի քանի թաղամաս է հաջողվել անցնել, քանի որ նրա երթը դադարեցրել է հրշեջ մեքենան:
Ջիմ Մաքոյին ձերբակալել են, իսկ նրա ենթադրյալ բարեկամին հիվանդանոց են տեղափոխել: Իրավապահ մարմինների հաղորդմամբ` երիտասարդը բարի նպատակով է նման քայլի դիմել` մտածելով, որ «իր բարեկամին ավելի շուտ հիվանդանոց կհացնի»: