Հայազգի ամերիկացի հեռուստաաստղ և մոդել Կիմ Քարդաշյանը հերթական անգամ անսպասելի տեսքով է ներկայացել հանրությանը: Այս անգամ Կոնեկտիկուտ նահանգի Foxwoods կազինոյի բոուլինգի ակումբում նա որոշել է բոուլինգ խաղալ երեկոյան զգեստով և բարձրակրունկներով: Պապարացիները շտապել են լուսանկարել աստղին:
Մամուլի ներկայացուցիչները այդպես էլ չեն հայտնում, թե ինչ հաջողությունների է հասել Քարդաշյանը բոուլինգի սրահում, սակայն լուսանկարներից երևում է, որ Քարդաշյանի որոշակի փորձեր, այնուամենայնիվ, հաջող են անցել:
Ամերիկյան մամուլում նշում են, որ անսպասելի զգեստավորումը ոչ թե Քարդաշյանի հոբբին է, այլ պարզապես բիզնեսը: Քարդաշյանին հաճախ լավ վճարում են այս կամ այն վայրում անսպասելի զգեստով հայտնվելու համար: Քարդաշյանն այս անգամ էլ, փաստորեն, կարողացել է ստիպել ուշադրություն դարձնել ոչ միայն իր վրա, այլ նաև բոուլինգ ակումբի, որի անունն այսօր հայտնվել է մամուլի էջերին: