Չինաստանի իշխանութունները
չեղյալ են համարել «Եվրատեսիլ-2009» մրցույթի հաղթող Ալեքսանդր Ռիբակի
մասնակցությամբ երաժշտական բեմադրությունը, հաղորդում է Reuters-ը: Նման քայլով Չինաստանը որոշել է «պատժել»
Նորվեգիային բանտարկյալ Լյու Սյաոբոյին Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհելու
համար:
Նշենք, որ Ռիբակի
մասնակցությամբ «Մի անգամ արևոտ գիշեր» երաժշտական կատակերգությունը պետք է տեղի
ունենար ընթացիկ տարվա նոյեմբերին Պեկինում և Ուխանում:
Օրերս Չինաստանի
իշխանությունները չեղյալ են համարել նաև այսօր նշանակված հանդիպումը Նորվեգիայի
ձկնորսության նախարարի և Չինաստանի ձկնորսության փոխնախարարի միջև:
Հիշեցնենք, որ չինացի
իրավապաշտպան Լյու Սյաոբոն, ում օրերս շնորհվել է Խաղաղության նոբելյան մրցանակ,
այժմ գտնվում է բանտում, իսկ նրա կինը` ոչ պաշտոնական տնային կալանքի տակ: