Հավանաբար, Հայաստանում մտածում են` ափսոս, որ Ռուսաստանի հավաքականի հետ երեք օրից չենք խաղում: Մեկնաբանելով Եվրո-2012-ի ընտրական փուլի B խմբում Ռուսաստանի հավաքականի մրցակիցների խաղը` ռուսաստանյան «Սպորտ-Էքսպրես» օրաթերում այս կարծիքն է հայտնել լրագրող Արտյոմ Ագապովը:
«Բացառությամբ Անդորրայի, բոլոր մրցակիցներն էլ կարող են անսպասելի արդյունք ցույց տալ: Ի՞նչ կարող ենք ասել Հայաստանի հավաքականի մասին, եթե այդ թիմը պահպանի իր այսպիսի ընթացքը: Սլովակներին և անդրորացիներին հայերը Երևանում հաղթեցին նախանձելի ոգով», – նշում է հոդվածագիրը:
Նույն կարծիքներն են առկա նաև իռլանդական մամուլում: Իռլանդացի լրագրողները նշում են, որ երկու հաղթանակից հետո Հայաստանի հավաքականն անսպասելիորեն ձեռք բերեց հավակնորդի կարգավիճակ և իռլանդացիների համար պայքարը խմբում էլ ավելի բարդ ընթացք է ստանալու: