Home / Հայաստան / Միացյալ Նահանգները հավատարիմ են հայ-թուրքական գործընթացին. Քրոուլի

Միացյալ Նահանգները հավատարիմ են հայ-թուրքական գործընթացին. Քրոուլի

Հոկտեմբերի 12-ին Վաշինգթոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլիին հարց են ուղղել հայ-թուրքական Արձանագրությունների մասին: Լրագրողը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե ինչ վիճակում են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն Արձանագրություններից մեկ տարի անց, և արդյոք ԱՄՆ կառավարությունը շարունակում է աշխատել կողմերի, ինչպես նաև Ադրբեջանի հետ, որը դեմ էր Արաձանագրությունների վավերացմանը:

«Մենք ցանկանում ենք հասնել այս խնդիրների լուծմանը: Դա այն խնդիրն է, որը  պետքարտուղար Քլինթոնն անցյալ ամիս քննարկել էր ՄԱԿ-ի շրջանակում մեծ թվով առաջնորդների հետ, և մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այդ գործընթացին», – ասել է Քրոուլին: