Home / Армения / Յուրահատուկ ոտքերով թխահերների խումբը Ռուսաստանին պարտվելու է. վերլուծաբան

Յուրահատուկ ոտքերով թխահերների խումբը Ռուսաստանին պարտվելու է. վերլուծաբան

Մի բան կարող եմ ասել միայն` փառք ու պատիվ հայերին: Այսպես է սկսել Эхо Москвы–ին տված իր հարցազրույցը ֆուտբոլային վերլուծաբան Վասիլի Ուտկինը` մեկնաբանելով Սլովակիայի և Անդորայի հավաքականների նկատմամբ Հայաստանի ընտրանու տարած հաղթանակը:

Հաղորդավար Սերգեյ Բունտմանի այն մտքին, որ ի դեմս Հայաստանի` Ռուսաստանի ընտրանին, որն այդ խմբում արդեն առաջին տեղում է, նոր հակառակորդ է ձեռք բերել, Ուտկինը պատասխանել է.

«Սլովակները Հայաստանի հետ այնպես չէին խաղալու, ինչպես մեզ հետ խաղացին: Դա նրանց ոճն է, նրանց խաղը»:

«Սլովակներն արժանի պարտություն կրեցին, իսկ մակեդոնացիներին փրկեց խաղի 96-րդ րոպեին հայաստանցի պաշտպանի խուճապահար ժեստը իր տուգանային հրապարակում, ինչպես նաև այն փաստը, որ հայերը 5 անգամ դուրս եկան Մակեդոնիայի բաց դարպասի դեմ և անարդյունք: Հինգ անգամ, ես հաշվել եմ: Մեկ գոլ են խփել: Եթե սա եվրոպական նախընտրական փուլը չլիներ, ապա կասեի, որ դա մաքուր պայմանավորվածություն էր»:

Ուտկինը կարծիք է հայտնել, որ Հայաստանի ընտրանին ունակ է սխրանքներ ցուցադրել դաշտում.

«Ինչպես օրինակ Սլովակիայի խաղում և այդպես շարունակ, բայց կարծում եմ, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հանդիպման երկու խաղում էլ պարտություն կկրի: Գոյություն ունի որոշակի ավանդույթ, ամրապնդված երևույթ»:

Ի պատասխան այդ նկատառման` հաղորդավար Բունտմանը նշել է. «Պետք է հաշվի առնել, որ կա կոնկրետ Հայաստանի հավաքական, որն ուղղակի հորիզոնական չէ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում»:

Ուտկինի խոսքով` Ռուսաստանի հավաքականը Հայաստանի հետ խաղում նույնքան ցրված դաշտ դուրս կգա, որքան և Սլովակիյի հետ խաղի ժամանակ: Նա նաև նշել է, որ Երևանում սլովակների մոտ «որոշակի մեծամտություն էր ձևավորվել»:

«Նրանք հաղթեցին աշխարհի չեմպիոնին դեռ խմբային մրցաշարում: Հոլանդիայի հետ խաղում լուրջ պայքարում պարտվեցին 1:2 հաշվով, ինչից հետո Ռուսաստանի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակն էր: Հաջորդը թխահերների խումբն էր` յուրահատուկ ոտքերով: Եվ ի՞նչ էին մտածում սլովակները: Մենք ակնթարթորեն  նրանց հարցերը կլուծենք: Բայց նրանց առջև հայաստանցիներն էին, Նոյի ազգը վերջիվերջո: Եվ ոչ այն, ինչ մտածում էին սլովակները: Ահա ինչի արդյունքում էլ այդ ամենը տեղի ունեցավ», -ամփոփել է ռուս մեկնաբանը: