YouTube-ում հայտնված դպրոցական տեսահոլովակի «հերոս», Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի պատմության ուսուցիչ Էդուարդ Գևորգիզովի դպրոցից հեռացնելուց բացի, Երևանի քաղաքապետի կարգադրությամբ այդ դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանին հայտարարվել է խիստ նկատողություն: Հիշեցնենք, որ տեսահոլովակում երևում էր, թե ինչպես է ուսոցիչը դասարանում բռնության ենթարկում երեխային և անպատվում նրան: Նշենք նաև, որ երեկ տեսանյութը հեռացվել է նաև YouTube-ից:
Երևանի քաղաքապետարանի կայքը նաև տեղեկացնում է, որ միևնույն ժամանակ նյութը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հրավիրված խորհրդակցությունում:
Բոլոր տնօրեններին հանձնարարվել է խիստ վերահսկողություն սահմանել դպրոցներում մանկավարժին ոչ վայել դրսևորումները բացառելու ուղղությամբ: