Պնդելով, թե Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Գորան Լինդբլադը հոկտեմբերի 19-ին Երևան չի գալիս միայն այն պատճառով, որ իր այցը չի ֆինանսավորվել մասնավորապես Վեհաժողովի կողմից` ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակ Նաիրա Զոհրաբյան «Առավոտին» ասել է.
«Կարծես, վերածվել եմ Լինդբլադի խորհրդատուի` ինչ-որ շատ խորհուրդներ տվեցի նրան, բայց ևս մեկ` կարծում եմ, վերջին խորհուրդը կտամ նրան: Եթե իսկապես շատ էր ուզում լինել Հայաստանում, ապա կարող էր դիմել թուրք-ադրբեջանական լոբբիին: Հուսով եմ` որպես վերջին լավություն, նրա կնքահայրերը չէին մերժի իրենց «կլիենտի» երևանյան այցը ֆինանսավորելը»: