Home / Հայաստան / «Չորրորդ ինքնիշխանություն». Փողը տարել են, Օպերան չեն բեմադրել

«Չորրորդ ինքնիշխանություն». Փողը տարել են, Օպերան չեն բեմադրել

ՀՀ մշակույթի նախարարությունում դարձյալ ստուգումներ են իրականացվում, գրում է օրաթերթը:

«ՉԻ» տեղեկությունների համաձայն, ՀՀ ՎՊ-ն կրկին ստուգումներ է սկսել նախարարությունում` հիմնական շեշտադրումները կատարելով հուշարձանների պահպանության և մշակությաին մի քանի ծրագրերի իրականացման ընթացքի վրա: Հիշեցնենք, որ նախորդ ստուգումների արդյունքում պարզվեց, որ հայկական հնադարյան հուշարձանները եվրովերանորոգման էին ենթարկվել, ինչի կապակցությամբ «Գուգարք» ՓԲԸ-ի նկատմամբ քրեական գործ հարուցվեց: Թե ինչ եղավ հետո, դեռ պարզ չէ:

Բացի այդ հայտնի դարձավ, որ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին 2006 թվականին «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրության իրականացման նպատակով հատկացվել է 14 մլն 942 հազար դրամ, որը, սակայն, նպատակային չի ծախսվել: Այսինքն` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 14 մլն դրամ գումար է հատկացվել «Սայաթ- Նովա» օպերայի համար, սակայն մինչև օրս այդ օպերան չի բեմադրվել: