Հայաստանի հավաքականի հաջող ելույթները շարունակում են ուշադրության կենտրոնում լինել ռուսաստանյան մարզական մամուլում: Եվրո-2012-ի ընտրական փուլի B խմբում ստեղծված իրավիճակի մասին է խոսել նախկինում ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստ, խորհրդային ֆուտբոլի լեգենդ, մարզիչ Անատոլի Բիշովեցը:
Վերջինիս խոսոքով` մրցաշարից առաջ ինքը կասկածներ չուներ,որ Ռուսաստանի հավաքականն ակնհայտ ֆավորիտ է և մյուս թիմերը պայքարելու են երկրորդ տեղի համար: Սակայն, Բիշովեցի կարծիքով, Ռուսաստանի հավաքականը կարող է թերագնահատել մրցակցին:
«Մենք հիշում ենք, թե ինչպես էր մեր թիմը խաղում Սլովենիայի և Ադրբեջանի հավաքականների դեմ: Դիկ Ադվոկաատի համար դա լավ նախազգուշացում կարող է լինել: Մարտի մենք պետք է հանդիպենք Հայաստանի հետ: Այդ թիմը լավ երիտասարդներ է մեծացրել, թիմում առաջատարներ կան, կարելի է ասել, տեղի է ունենում հայկական ֆուտբոլի վերածնունդ: Այդ իսկ պատճառով Հայաստանի հետ խաղում կարող են խնդիրներ ծագել», – ասել է Բիշովեցը: