Պետք չէ ակնկալել, որ դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում որոշումներ կկայացվեն, որոնք կփոխեն իրավիճակը ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ: Այս մասին Trend գործակալության լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մոսկվայի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետի փոխդեկան Ալեքեյ Վլասովը:
«Մեծ լավատեսություն կլինի սպասել նոր, առաջընթաց ապահովող որոշումներ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ», – հայտարարել է Վլասովը:
Նրա խոսքով` հանգամանքների որոշակի դասավորվածության դեպքում իրավիճակի փոփոխություններ կարելի է սպասել 2011 թվականին:
Վլասովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվող միջնորդները հասկանում են, որ Ադրբեջանում հասարակական դժգոհությունն աճում է, և 2011 թվականին կվերսկսվեն զրույցները Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների վերադարձի մասին: