Home / Армения / Գերմանիայում լուրեր են տարածվել Մերկելի հնարավոր հրաժարականի մասին

Գերմանիայում լուրեր են տարածվել Մերկելի հնարավոր հրաժարականի մասին

Գերմանիայում իշխող պահպանողական Քրիստոնյա-դեմոկրատների միություն և քրիստոնյա-սոցիալիստների միություն կուսակցությունների վերնախավում լուրեր են պտտվում Անգելա Մերկելի հնարավոր հրաժարականի տարբերակների մասին, գրում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:

Այս ամենը կապվում է Մերկելի ղեկավարած կառավարության վարկանիշի նվազման հետ: Վերջին շրջանում Մերկելի գլխավորած նախարարների կաբինետը լուրջ վեճի է բռնվել Բադեն-Վյուրտեմբերգ նահանգի կառավարության հետ, որը գլխավորում է Քրիստոնյա-դեմոկրատների միության անդամ Շտեֆան Մապպուսը: