ՀՀ կառավարության ասօրվա նիստում գործադիրը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը, որով սահմանվել են տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները։
Դրանց համապատասխանող «U», «Օ», «S» և «L» տառերից զատ այսուհետև կարող են օգտագործվել նաև «P», «N», «T», «D» և «V» տառերը, քանի որ որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշները գրեթե սպառվել էին։