Դաշտային փաստահավաք առաքելությունը ԼՂ հարակից տարածքներում կարևոր հնարավորություն ընձեռեց համանախագահներին հանդիպել բազմաթիվ մարդկանց հետ և տեղում ծանոթանալ իրավիճակին տարբեր որոլրտներում, այդ թվում՝ հումանիտար կարիքների: Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ) և Իգոր Պոպովի (Ռուսաստան) հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետների աննախադեպ մասնակցությունը թույլ տվեց ավելի լավ պատկերացնել փախստականների ու տեղահանվածների իրավունքները` միջազգային հումանիտար օրենքի շրջանակներում, ինչպես նաև այն պայմանները, որոնցում հայտվել են այդ տարածքներում բնակվողները:
«Համանախագահները, հաշվի առնելով նաև փորձագետների կարծիքները, ամփոփում են Առաքելության ընթացքում ձեռքբերած տեղեկությունները: Աշխատանքների ավարտից հետո նրանք մտադիր են նախապատրաստել ԵԱՀԿ ներքին զեկույց, որը կներկայացվի բոլոր կողմերին: