Տնտեսություն, որպես այդպիսին չունենք. չկա որևէ բնագավառ, որտեղ կարելի է ասել, որ կա բարեկեցություն կամ տնտեսական աճ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի անդամ Վահագն Խաչատրյանը:
«Ինչո՞ւ են իշխանություններն այսպես վարվում մեզ հետ», – հարց է բարձրացրել Վահագն Խաչատրյանը:
«Իրականում տնտեսական թվերով է ցույց տրվում երկրի բնակչության վիճակը, իսկ իշխանությունները տնտեսական ոլորտում կարող են «խաղեր տալ»: Օրինակ, 2011թ. ծախսերի մասով առողջապահության ծախսերը բարձրացել են, ինչը հիմնավորվում է այն փաստով, որ 30 տոկոսով բարձրացել է դեղորայքի գինը: Իսկ երբ մենք հարցնում ենք, թե դեղորայքի գնի բարձրացումը երևո՞ւմ է ինֆլիացիայի մեջ, ասում են` դե դա այդքան էլ այդպես չէ. ընդամենը 5-10 տոկոս է բարձրացել»,- ներակայցրել է Վահագն Խաչատրյանը և փաստել, որ երբ ՀՀ իշխանություններին պետք է ճիշտ հաշվարկ անել, նրանք կարողանում են դա անել:
«Այսօր ՀՀ-ում չկա ապրանքային գին, այն Հայաստանում որոշում է Սերժ Սարգսյանը, իսկ տնտեսությունը գտնվում է օլիգարխիկ համակարգի ձեռքում»,- իր խոսքը եզրափակել է բանախոսը:
Նա հավելել է, որ այս վիճակում արդեն կա սոցիալական դժգոհություն, որն արտահայտվում է հանրահավաքներին և ցույցերին մարդկանց ակտիվ մասնակցությամբ: Խաչատրյանը կարծիք է հայտնել, որ նման վիճակում շարունակությունը կարող է անկանխատեսելի լինել: