ԱՄՆ-ում բացահայտվել է հանցավոր խմբավորում, որի անդամները նախկին ԽՍՀՄ-ի երկրներից են: Վերջիններս մեքենայություններ էին իրականացնում բժշկական ապահովագրությունների հետ: Ինչպես հայտնում է Associated Press-ը, խմբավորումը ղեկավարում էր 46 հայ օրենքով գող Արմեն Ղազարյանը, ով ապրում է Կալիֆորնիայում: Ղազարյանին արդեն ձերբակալել են: Դատարանը թույլ չի տվել նրան գրավի դիմաց ազատ արձակել:
Ոստիկանությունը կասկածում է, որ հանցավոր խմբավորման անդամները փորձում էին խաբել Medicare բժշկական ապահովագրության հավատարմագրային հիմնադրամին մոտ 163 մլն դոլարի չաձով: Ապահովագրական վճարումներ ստանալու նպատակով խարդախներն իրականում գոյություն չունեցող բժշկական կլինիկաների ցանց էին ստեղծել, որտեղ, իբր, բուժում էին իրականացնում:
Հանցավոր գործողությունների 73 մասնակիցներին մեղադրանք է ներկայացվել: Ձերբակալումներ իրականացվել են Նյու Յորքում, Լոս-Անջելեսում, ինչպես նաև Օհայո, Ջորջիա, Նյու Մեքսիկո նահանգներում: Խմբավորման առաջնորդներից են 34-ամյա Դավիթ Միրզոյանը և 35-ամյա Ռոբերտ Թերջանյանը:
Մեղադրական եզրակացության մեջ ասված է, որ խմբավորման անդամներն իրականացրել են նաև այլ մեքենայություններ, այդ թվում` կեղծ «Վիագրայի», գողածված կրեդիտային քարտերի վաճառք և այլն: