Տաթևի ճոպանուղու տեխնիկական գործարկման արարողության հետ կապված` հոկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ից մինչև հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան Երևան-Գորիս մայրուղուց դեպի Տաթևի վանք տանող ճանապարհով երթևեկությունը կսահմանափակվի` ճանապարհին խցանումներ և տեղաշարժի հետ կապված լրացուցիչ այլ անհարմարություններ չառաջացնելու նպատակով:
Տաթևի ճոպանուղին շահագործման կհանձնվի հոկտեմբերի 23-ին: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զառա Ամատունին, ցանկացողներն այդ օրվանից սկսած կարող են օգտվել նորակառույց ճոպանուղուց: