Այսօր առավոտյան ուժեղ հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում` Մարքսիստսկայա փողոցի վրա: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` հղում կատարելով քաղաքի իրավապահ մարմիններին:
Հրդեհի օջախը գտնվել է 9-հարկանի վարչական շենքի 2-րդ հարկում:
Ժամը 07:30- տվյալներով` հրդեհի մակերեսը կազմել էր 300 քառ. մետր, և այն 5-բալանոց սանդղակով գնահատվում է 3 բալ:
Հրդեհի պատճառները ճշտվում են: