Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը հեռախոսով զրուցել է Պուտինի հետ

Սերժ Սարգսյանը հեռախոսով զրուցել է Պուտինի հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:

Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ և հաջողություն մաղթել Ռուսաստանի տնտեսության վերելքի ուղղությամբ կատարվող լայնամասշտաբ ձեռնարկումներին` համոզմունք հայտնելով, որ բարեկամ Ռուսաստանի տնտեսական հզորացումը նաև զարգացման լուրջ ազդակ է Հայաստանի տնտեսության համար:

Հայաստանի նախագահը և Ռուսաստանի վարչապետը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգային խնդիրներ: