Վրաստանը և Իսրայելը մտադիր են հաջորդ տարի չեղյալ համարել վիզային ռեժիմը: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիան:
Կոբալիայի խոսքով` կարևոր է, որ Վրաստանից Իսրայել և Իսրայելից Վրաստան մուտքի արտոնագիր չգործի:
«Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվել, և, հնարավոր է, հաջորդ տարի վիզային ռեժիմը չեղյալ հայտարարվի», – ասել է նախարարը:
Նրա խոսքով` դա թույլ կտա զբոսաշրջիկների մեծ հոսք ապահովել Իսրայելից Վրաստան: