Apple ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը կազմել է 300 դոլլար` ընկերության պատմության մեջ ռեկորդ սահմանելով: Դա տեղի է ունեցել, առաջին հերթին, 4-րդ սերնդի iPhone-ների և iPad-ի վաճառքների շնորհիվ: Այսպիսով, ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմել է 273 մլրդ դոլար, հայտնում է GZT.ru-ն:
Այժմ Apple-ը մոտեցել է Exxon Mobil Corp-ի ցուցանիշներին, որի շուկայական շուկայական կապիտալիզացիան կազմում է 330 մլրդ դոլար: