Օրաթերթը տեղեկացնում է Կենտրոն համայնքի թաղապետարանի շենքի հնարավոր վաճառքի մասին: Նշենք, որ այն գտնվում է Երևանի կենտրոնում` Սայաթ-Նովա պողոտայի և Տերյան փողոցի հատման կետում:
Ինչպես հաղորդում են իշխանական մեր աղբյուրները, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը` Չոռնի Գագոն, որոշել է վաճառքի հանել Կենտրոն թաղապետարանի շենքը: Թե ով է այդ շինությունը գնելու ցանկություն հայտնել, հայտնի չէ: Սակայն, մեր տեղեկություններով, թաղապետարանի ողջ աշխատակազմը տեղափոխվելու է հարկային ծառայության կենտրոնի ստորաբաժանման շենքը, որի մի մասը կծառայի որպես թաղապետարան: