Home / Армения / «Հրապարակ». Մարզպետը ահաբեկում է բնապահպաններին

«Հրապարակ». Մարզպետը ահաբեկում է բնապահպաններին

Օրաթերթը գրում է Տաթևում նախապատրաստվող բնապահպանների ակցիայի մասին:

Մենք գրել էինք, որ վաղը կայանալիք Տաթև-Հալիձոր ճոպանուղու բացման հանդիսությանը «Ժառանգություն» կուսակցության երիտթևն ու մի շարք բնապահպանական ՀԿ-ներ Սյունիքի մարզի բնակչության հետ համատեղ ակցիա են նախաձեռնելու ուրանի հարստացման ծրագրի դեմ: Ակցիայի մասին լուրն այն աստիճան է վրդովվեցրել Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, որ նա անձամբ է փորձել ակցիայի առաջն առնել: Սյունիքի մարզի մեր աղբյուրների փոխանցմամբ, մարզպետը «դաստիարակչական» զրույցներ է ունեցել տեղական բնապահպանական ՀԿ-ների ու ակտիվի հետ` ահաբեկելով նրանց, որ ակցիային չմասնակցեն: Բնապահպանները, իհարկե, չեն պատրաստվում ընկրկել և վճռական են տրամադրված: Հիշեցնենք, որ ուրանի շահագործման աղետաբեր ծրագիրը կանխելու նպատակով բնապահպանները նախատեսում են նամակ հանձնել ճոպանուղու նախագծի ղեկավարներին: