Եվրասիական հրեական կոնգրեսի ղեկավար, միլիարդատեր Ալեքսանդր Մաշկևիչը հերքելէ այն լուրերը, թե ինքը մասնակցություն է ունեցել Անթալիայի ափերի մոտ «Սավարոնա» զբոսանավում անչափահաս մարմնավաճառների հետ կապված պատմությանը, գրում է The Jerusalem Post-ը:
Մաշկևիչը ծագումով Ղազախստանից է և օլիգարխ է համարվում: Իր ներկայացուցչի միջոցով նա փոխանցել է, որ իր կարծիքով` ծագած սկանդալը Անկարայի հորինվածքն է, ինչը նպատակ է հետապնդում վարկաբեկել իրեն` Իսրայելի հարցերում ունեցած դերի համար:
Շաբաթներ շարունակ թուրքական ԶԼՄ-երը, վկայակոչելով անհայտ աղբյուրների տվյալները, Մաշկևիչին էին կապում ոստիկանության կողմից իրականցված գործողության հետ, որի ընթացքում զբոսանավում մի քանի գործարարներ և մարմնավաճառուհիներ էին ձերբակալել: Ըստ լուրերի` աղջիկները անչափահաս են եղել: Թուրքիայում սկանդալն ավելի էր խորացել այն պատճառով, որ «Սավարոնա» զբոսանավում իր կյանքի վերջին ամիսներներ անցկացրել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը:
Մաշկևիչը հաստատել է, որ զբոսանավի վրա է եղել այն պահին, երբ հայտնվել է թուրքական ոստիկանությունը, բայց հերքել է, թե իրեն ձերբակալել են կամ մեղադրում են որևէ անօրինական գործողությունների մեջ:
«Կարիք չկա ասելու, որ ոչ մի անօրինական կամ անբարոյական բան զբոսանավի վրա տեղի չի ունեցել: Մաշկևիչը երբեք կասկածյալ չի եղել»,- հայտարարել է գործարարի ներկայացուցիչը: