Home / Армения / Գերմանիայում բացվել է Հիտլերին նվիրված առաջին ցուցահանդեսը

Գերմանիայում բացվել է Հիտլերին նվիրված առաջին ցուցահանդեսը

Այսօր Բեռլինի Պատմական պատկերասրահում բացվելու է Ադոլֆ Հիտլերին նվիրված ցուցահանդեսը: Պատերազմից հետո սա նացիստական առաջնորդին նվիրված առաջին ցուցահանդեսն է:

Ցուցահանդեսին, բացի Հիտլերի, Գեբելսի, Գերինգի և այլ առաջնորդների նկարներից, ներկայացվելու են նաև զիվորական համազգեստներ, փողոցների նշագրեր, քարոզչական պաստառներ, դիմանկարներ և նկարներ: Պաստառներից մեկի վրա կարելի է կարդալ հետևյալը. «Հրեաներին մեր քաղաքում չեն սպասում», մյուս պաստառի վրա գրվածը կոչ է արվում նացիստական կուսակցության անդամներին հանդիպման ժամանակ ողջունել իրար ձեռքի համապատասխան շարժումով:

«Ցուցահանդեսը պատրաստելիս մենք շատ ուշադիր ենք եղել: Պաշտոնապես արգելված է սվաստիկան ու Հիտլերի պատկերները ցուցադրել, դա կարելի է անել միայն գիտական համատեքստում: Այս ցուցահանդեսը քարոզչական բնույթ չի կրում, այլ միայն հետազոտական է»,- պատկերասրահի տնօրենի խոսքերն է մեջբերում ВВС-ն:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչ 2011 թվականի փետրվարի 6-ը: Դրա բացումը համընկել է համագերմանական հարցման արդյուքների հրապարակաման հետ, ըստ որի` Գերմանիայի ամեն տասներորդ բնակիչը ցանկություն է հայտնել, որ «ուժեղ նացիստական առաջնորդը» իշխանության գլուխ գա: