Home / Հայաստան / Էրոտիկ նկարների հերոսուհի Կարինա Սարկիսովան նորից կպարի Վիեննայի օպերայում

Էրոտիկ նկարների հերոսուհի Կարինա Սարկիսովան նորից կպարի Վիեննայի օպերայում

Բալետի պարուհի Կարինա Սարկիսովան, ով հեռացվել էր Վիեննայի օպերայից էրոտիկ լուսանկարների պատճառով, կրկին վերականգնվել է պարային խմբում:

Թատրոնի ղեկավարությունը փոխել է իր որոշումը պարուհու հետ զրուցելուց հետո:
Ինքը` Սարկիսովան, խոստովանել է, որ երբեք մտադրություն չի ունեցել որևէ կերպ ազդել Վիեննայի օպերայի հեղինակության վրա, սակայն ուրախ է, որ կարող է նորից պարել:

Հիշեցնենք, որ Վիեննայի պետական օպերայի ղեկավարությունը որոշել էր աշխատանքից ազատել Կարինա Սարկիսովային նրանից հետո, երբ ավստրիական պարբերականներից մեկում հրատարակվել են վերջինիս էրոտիկ լուսանկարները: