Home / Հայաստան / Իշխանությունների ապօրինություններն այսօր միջազգային համբավ ունեն. Զուրաբյան

Իշխանությունների ապօրինություններն այսօր միջազգային համբավ ունեն. Զուրաբյան

«Կեցցեն բոլոր համարձակները, որ այս անձրևին եկել են այստեղ, ասյօրվա հանրահավաքը այս խոսքերով է բացել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Այս անձրևներին դիմանալը մի քիչ դժվար է, բայց մենք դիմացանք ամառվա շոգին, ձմեռվա ցրտին, և այս անձրևներին էլ կդիմանանք: Մենք մեր գործը տանում ենք առաջ և հաղթելու ենք», – ասել է Զուրաբյանը:

«Այս իշխանությունները թաղված են կոռուպցիայի մեջ: Բոլոր պետական լծակներն օգտագործում են ժողովրդին հարստահարելու և օգտագործում են անձնական շահերի համար: Այսօր պարզվում է նաև, որ նրանց ապօրինությունները միջազգային համբավ ունեն», – նշել է Զուրաբյանն ու խոստացել այս խնդրին ավելի ուշ անդրադառնալ: